211652_close_icon
views-count3010 դիտում article-date 14:38 12-07-2017

Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացած ձայնասկավառակը թողարկվել է աշխարհահռչակ Victor Entertainment ընկերության հետ համատեղ: Շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ նոր ձայնասկավառակի թողարկմամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն 4-րդ անգամ է համագործակցում ճապոնացիների հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը տեղեկացրել է, որ հայ երեխաների կատարմամբ ճապոներեն երգերի ձայնասկավառակը հաջողությամբ վաճառվում է Ճապոնիայում և առցանց՝ ամբողջ աշխարհում: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր