211652_close_icon
views-count2785 դիտում article-date 12:00 12-07-2017

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ընդամենը թվով 18 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 3 ամպ, կատարվել է 2480 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Հուլիսի 11-ին, ժամը 15:50-ից մինչև 16:52-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Վայոց Ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 511 կրակոց: *** Հուլիսի 11-ին, ժամը 15:36-ից մինչև 17:17-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 15 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Փարպի, Ղազարավան, Ագարակ, Արտաշավան, Կոշ, Ուջան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 1969 կրակոց:

Նմանատիպ նյութեր