Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին. Վիկտոր Մարտիրոսյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում 6.9 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Ժամի և տեղափոխման հետ կապված Մարտիրոսյանն այլ տեղեկություններ չուներ:
«Գաղտնի են պահում, ժամ չեն ասում, ոչ մի բան չեն հայտնում, սպասում ենք»,- ասել է նա:
Հ. Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Թե որ ՔԿՀ-ում կկրի պատիժը և ինչ ռեժիմով, դեռ հայտնի չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]