211652_close_icon
views-count20709 դիտում article-date 19:09 17-06-2017

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը մի քանի օրից կարտահանձնվի Հայաստան. «ՌուսԱրմԻնֆո»

ՌԴ Տամբովի մարզի քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է [url=https://rusarminfo.ru/2017/06/16/na-dnyax-iz-rossii-v-armeniyu-budet-ekstradirovan-grachya-arutyunyan/]«ՌուսԱրմԻնֆո»[/url]-ն: «Սպասվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին, ենթադրվում է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը։ Գործակալության տեղեկության համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին ՀՀ քաղաքացու արտահանձնմանը, ամբողջովին իրականացվել են։ Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ մերձմոսկովյան Պոդոլսկից ոչ հեռու տեղի ունեցած ՃՏՊ-ի գործով։ Հարությունյանի վարած «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։

Նմանատիպ նյութեր