58007 դիտում
11:14 12-07-2017
Մինչ վարչապետը կոչ է անում քրտնաջան աշխատել, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փողերն առել ու «հայդե, Փարիզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում, որպեսզի պետական պաշտոնյաները երկրի տնտեսական վիճակը բարելավելու նպատակով օրնիբուն տքնաջան աշխատեն ի շահ ժողովրդի՝ մոռանալով արձակուրդի մասին, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշել է մեկնել Փարիզ և այնտեղ մի լավ հանգստանալ:
Օդանավակայանի սպասրահում Ա. Սարգսյանին ճանաչող քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին կես-կատակ ասում էին, թե Ա. Սարգսյանը փոքր ժամանակ լավ է յուրացրել «Նվագախմբի տղաները» ֆիլմի այն դրվագը, որտեղ ասում են. «Փողերը վերցրել է ու հայդա՝ Փարիզ»:
Հուսանք, որ Փարիզից Ա. Սարգսյանը կվերադառնա թարմ լիցքերով և այնպիսի օրենքներ կներկայացնի օրենսդիր մարմնում, որոնց ընդունվելու դեպքում հասարակ քաղաքացիներս էլ կկարողանանք այցելել Փարիզ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19778 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ