Իտալացի նահանգապետը ադրբեջանական գազին էժան այլընտրանք է առաջարկում
Անդրանատոլիական և Անդրադրիատիկ (TANAP) գազատարների փոխարեն ավելի լավ է Ալբանիայից գազատար կառուցել:
Ինչպես փոխանցում է Repubblica պարբերականը, այս մասին հայտարարել է Ապուլիայի նահանգապետ Միկելե Էմիլիանոն` Հռոմում նահանգի ներկայացուցչությունում ներկայացվելիս:
Այդպիսի երկար ճանապարհի փոխարեն, բավական է Ադրիատիկի մյուս ափից` Ալբանիայի ափից ընդամենը 110 կմ երկարությամբ ճյուղ կառուցել, որտեղ կառանված է լողացող վերագազաֆիկացման կայանք: Այն հեղուկ գազով նավեր է ընդունում, հիմնականում ԱՄՆ-ից և Կատարից:
Նահանգապետ Էմիլիանոյի կարծիքով` բավական է այնտեղից ևս մեկ ճյուղ կառուցել դեպի Հարավային Իտալիա: Իսկ իտալական ափից կմնա ընդամենը 18 կմ ստորգետնյա խողովակաշար անցկացնել, որպեսզի այն միանա երկրի գազատար ցանցին: Նոր նախագիծը միայն 660 մլն եվրո կարժենա և կմատակարարի տարեկան 4-ից մինչև 8 մլրդ խ.մ. գազ:
Նախագիծը կարելի է ավարտել 2 տարում:
Գազատարի նախագծի վրա է աշխատում իտալական Falcione էներգետիկ ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով` իրենց Eagle նախագիծը ոչ միայն TAP-ից էժան է, այլև հուսալի, քանի որ չի անցնի պոտենցիալ անկայուն երկրներով:
Նախագիծն արդեն հավանություն է ստացել Ալբանիայի կառավարության կողմից: Իտալիայում այն կքննարկի Բնապահպանության եւ տնտեսական զարգացման նախարարությունը: