Մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկումն է. Փաշինյանը հանձնարարություն տվեց
Ես համոզվել եմ, որ մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկման ծրագիրն է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արարատի մարզում, օրինակ, հարթ ռելիեֆով գյուղեր կան, եւ այդտեղ ասֆալտապատելը հնարավոր է, իսկ բարդ ռելիեֆով գյուղերում ասֆալտ անելը նշանակում է ասֆալտ անել մինչեւ հաջորդ ուժեղ անձրեւը: Կարծում եմ՝ կառավարության մասնակցության չափաբաժինը այսպիսի սուբվենցիոն ծրագրերում պետք է մեծացնել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սալարկման դեպքում նաեւ գյուղական կոլորիտը չի կորում: