211652_close_icon

Ջրանջատման դեպքերն ուղղակի անընդունելի են

views-count5504 դիտում article-date 18:45 10-07-2017
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել հարցն ու ապահովել անխափան ջրամատակարարում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Վերջին 5-6 տարիներին վարչական շրջանների մեծ մասում հաջողվել է հասնել 24-ժամյա ջրամատակարարման ապահովմանը: Սակայն այսօր ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, որոշ վարչական շրջաններում նկատվում են ժամանակացույցի խախտման և ջրանջատման դեպքեր: Սա ուղղակի անընդունելի է: Եթե տվյալ վարչական շրջանում հասել ենք 24-ժամյա ջրամատակարարման, ապա պարտավոր ենք պահել այդ ժամանակացույցը ևձ գտել, որպեզի մյուս վարչական շրջաններում ևս նման ցուցանիշ ունենանք, այլ ոչ թե հետընթաց գրանցենք»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել նաև ջրի անհրաժեշտ ճնշումն ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր