«Ալաշկերտը» ժամանեց Մինսկ
Այսօր լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունը՝ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ ժամանեց Մինսկ և հանգրվանեց Minsk Marriott Hotel շքեղ 5-աստղանի հյուրանոցում:
Երեկոյան մեր թիմն իր առաջին մարզումը կանցկացնի Բելառուսի մայրաքաղաքում:
Հուլիսի 11-ին «Ալաշկերտը» նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենայում»:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:


