211652_close_icon
views-count5178 դիտում article-date 15:25 10-07-2017

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր: Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր