211652_close_icon
views-count18467 դիտում article-date 21:45 09-07-2017

Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ արժանացել է «Ռուսաստանի լավագույն մեդիա-մենեջեր» մրցանակին

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2017» 8-րդ ազգային մրցանակի դափնեկիրը: Ինչպես նշում է Rusarminfo-ն՝ մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 6-ին Մոսկվայում: Արթուր Ջանիբեկյանն արդեն չորրորդ անգամ է դառնում այս մրցանակի դափնեկիրը: Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային բովանդակություն ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»: 90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները:

Նմանատիպ նյութեր