211652_close_icon
views-count12196 դիտում article-date 23:59 09-07-2017

Հայտնի է, թե նոր պայմանագրով որքան աշխատավարձ կստանա Լիոնել Մեսսին

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ըստ ակումբի հետ նոր պայմանագրի, տարեկան կվաստակի 62 մլն եվրո գումար: Այս մասին հայտնի է դարձել The Sunday Times-ին: Այսպիսով, հարձակվողը շաբաթական կաշխատի մոտ 1 մլն ֆունտ ստերլինգ, որը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նոր պայմանագիրը կկնքվի այն ժամանակ, երբ արգենտինացին կմիանա թիմին՝ մինչ մրցաշրջանին նախապատրաստվելու համար: Ըստ նոր համաձայնագրի՝ 30-ամյա ֆուտբոլիստը թիմում կմնա մինչ 2021 թվականը:

Նմանատիպ նյութեր