«Արսենալը» ավելի քան 200 մլն ֆունտ կստանա Emirates-ի հետ նոր պայմանագրով
Հայտնի էեն դարձել «Արսենալի» և Emirates-ի միջև նոր գործարքի մանրամասները:
Լոնդոնյան ակումբն ավելի վաղ հայտարարել էր ավիաընկերության հետ համագործակցության երկարաձգման մասին: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019թ. ամառը, իսկ նորը կգործի մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
Նոր պայմանագրով «Արսենալը» կստանա ավելի քան 200 մլն ֆունտ: Այդ գումարը նախատեսված է վճարել հինգ մրցաշրջանների ընթացքում: