211652_close_icon
views-count1659 դիտում article-date 17:10 16-04-2019

«Ռեալը» Adidas-ի հետ նոր պայմանագրով կստանա տարեկան 150 մլն եվրո

«Ռեալը» Adidas-ի հետ նոր պայմանագիր կկնքի: Համաձայնագիրը նախատեսված կլինի 10 տարով: «Ռեալը» կստանա տարեկան 120 մլն եվրո երաշխավորված, ևս 30 մլն՝ Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու դեպքում, որպես՝ պարգևավճար: Նմանատիպ սխեմայով «Բարսելոնան» է պայմանագիր կնքել Nike-ի հետ, սակայն կատալոնացիները երաշխավորված ստանում են տարեկան 105 մլն եվրո, ևս 50 միլիոնը՝ պարգևավճարների տեսքով: Սակայն «Ռեալը» Adidas-ի հետ տարաձայնություններ ունի: Բրազիլացի երիտասարդ խաղացողներ Վինիսիուսը և Ռոդրիգոն Nike-ի հետ պայմանագրեր ունեն, ինչպես նաև մադրիդցիների տրանսֆերային նպատակները՝ Էդեն Ազարը և Կիլիան Մբապեն:

Նմանատիպ նյութեր