211652_close_icon
views-count10427 դիտում article-date 21:27 09-07-2017

Մխիթարյանը թիմակիցների հետ մեկնում է ԱՄՆ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել` տեղեկացնելով, որ թիմակիցների հետ ուղևորվում է ԱՄՆ: «Պատրաստ եմ մեր մինչմրցաշրջանային հավաքին»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք` ՄՅՈւ-ն ԱՄՆ-ում կմասնակցի «Չեմպիոնների միջազգային Գավաթ» ընկերական մրցաշարին, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» և Լա Լիգայի առաջատարների` Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ: Բացի այդ, Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Լոս Անջելես Գելաքսիի» և «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: ՄՅՈւ-ն իր ամերիկյան հավաքի առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Նմանատիպ նյութեր