Ալաշկերտն այսօր 19 ֆուտբոլիստներով կմեկնի Բելառուս
Այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին մարզումն է անցկացրել սեփական մարզադաշտում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին:
Գիշերը «Ալաշկերտի» պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ կմեկնի Բելառուսի մայրաքաղաք, որտեղ կհանգրվանի Minsk Marriott Hotel 5-աստղանի հյուրանոցում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հուլիսի 10-ին «Ալաշկերտը» կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:
«Ալաշկերտի» կազմում Բելառուս կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:
Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:
Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:
Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:
Հիշեցնենք` ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: