«Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիու Կոնետրաուն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է այլ ակումբ տեղափոխվել: Ինչպես հայտնում է Dailystar.co.uk պարբերականը, 26-ամյա պորտուգալացուն իր կազմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը առաջիկայում պլանավորում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը:
Չի բացառվում, որ «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Իսպանական թիմը իր հերթին հետաքրքրված է մանկունիանցիների դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով: