211652_close_icon
views-count7107 դիտում article-date 20:36 07-07-2017

Հայ-իրանական ներդրումների և առևտրի հարցերով օպերատիվ խումբ է ձևավորում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը քննարկել են հայ-իրանական առևտրային և ներդրումային գործակցության օպերատիվ խմբի աշխատանքների ձևաչափը, նպատակների շրջանակը, կատարվելիք քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի նիստեր կազմակերպել առնվազն երկու շաբաթը մեկ անգամ։ Մոջթաբա Խոսրով Թաջը նշել է, որ խմբի աշխատանքները և լուծվող խնդիրները թույլ կտան ապագայում զերծ մնալ փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում ծագող խնդիրներից։ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ խմբի աշխատանքներում կարևոր է նաև օպերատիվ անդրադառնալ կոնկրետ ընկերությունների առևտրի և ներդրումների հետ կապված խնդիրներին և առաջարկեց հաջորդ հանդիպումը կազմակերպել հուլիսի 14-ին։

Նմանատիպ նյութեր