5522 դիտում
12:23 25-07-2017
Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խումբը հստակեցրել է աշխատանքների ձևաչափը
Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև խմբի գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը:
Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան և տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ` Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաև իրականացվող պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար:
Շատ կարևոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի և Հայաստանի և Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին և նաև ներդրողներին տեղեկատվություն փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի և հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Խումբը նաև պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի և գտնի դրանց լուծման ուղիները,-ավելացրել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի, ինչպես նաև սեպտեմբերի 22-25-ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը:
Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել և տարածել այն թե Հայաստանում և թե Իրանում:
Հայ և իրանցի գործարարների գործունեության ընթացքում փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում երկուստեք ծագող խնդիրների վերացման նպատակով ստեղծվել են ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբեր Հայաստանում և Իրանում: Հայ-իրանական օպերատիվ խմբի հայկական կողմի ղեկավարն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ իրանական կողմի ղեկավարը` ԻԻՀ հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը: Օպերատիվ խմբերի առաջին նիստերը տեղի են ունեցել հուլիսի 2-ին` Իրանում և հուլիսի 5-ին` Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
7236 դիտում
20:36 07-07-2017
Հայ-իրանական ներդրումների և առևտրի հարցերով օպերատիվ խումբ է ձևավորում
1597 դիտում
13:47 15-10-2018
Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը
2223 դիտում
14:25 14-02-2018
Նախարարը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին
Այս բաժնից
316 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
307 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը