3295 դիտում
11:36 19-03-2018
Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը
Մարտի 19-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի, աշխատանքի ոլորտներին առնչվող հարցեր:
Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «կլոր սեղան»՝ երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի մարտի 19-ին կայանալիք առաջիկա նիստը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես՝ 2017թ.-ին արձանագրվել է առևտրաշրջանառության 42 % աճ: ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի օրերս Հայաստան կատարած այցին հաջորդող այս բարձր մակարդակի հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ է մեր երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման խոչընդոտների վերացմանն ուղղված մեր երկխոսության շրջանակում», - ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Նիստի ընթացքում մենք կքննարկենք գործող կարգավորումները՝ դիտարկելով առևտրի դյուրացման հնարավորությունները, ինչն, անշուշտ, կնպաստի մեր երկների միջև առևտրի խթանմանը։ Ներկայացնելու ենք նաև մեր ներդրումային միջավայրը, դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամերիկյան կողմի հետ կքննարկենք նաև այն միջոցառումները, որոնք Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդարձնեն ամերիկյան ընկերությունների ներգրավման համար», - նշել է Հովհաննես Ազիզյանը։
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
22:16 04-03-2024
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
1485 դիտում
16:32 16-09-2020
Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը
3904 դիտում
11:13 22-03-2018
Վաշինգտոնում կայացել է Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստը
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch