211652_close_icon
views-count8385 դիտում article-date 20:08 07-07-2017

Մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն

Հուլիսի 7-ի դրությամբ հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 1562 տոննա պտուղ և 705 տոննա բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1696 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացում այսօրվա դրությամբ ներգրավված են ավելի քան 25 ընկերություններ, որոնց քանակը հետագայում կավելանա:

Նմանատիպ նյութեր