211652_close_icon
views-count52478 դիտում article-date 18:59 07-07-2017

Նոր մանրամասներ Արցախում վիրավորված զինծառայողների վիճակի մասին. 1-ը վիրահատվել է, վիճակը ծանր է. news.am

Ադրբեջանական արկակոծության հետևանքով այսօր բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է: NEWS.am-ի տեղեկություններով, այդ զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Ստեփանակերտում վիրահատվել է: Մյուս զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, վիճակը բավարար է, երրորդ զինծառայողը դեռ հետազոտվում է: Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

Նմանատիպ նյութեր