30592 դիտում
19:32 19-03-2015
Նոր մանրամասներ հակառակորդի հարձակումից վիրավորված զինծառայողների մասին. 4-ից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կողմից այսօր՝ մարտի 19-ին վիրավորված 4 զինծառայողները Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում են, որոնցից երեքը ժամկետային զինծառայողներ են, իսկ մեկը՝ սպա:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ երկու զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, որոնք տեղափոխման ենթակա չեն այս պահին, իսկ մյուս երկուսին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում՝ հավանաբար, վաղը կտեղափոխեն Երեւան:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին: Ավելին՝ հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Նմանատիպ նյութեր
5874 դիտում
12:29 29-09-2015
Հակառակորդի կողմից վիրավորված Արկադին շատ արյուն է կորցրել եւ մանրամասներ պատմել հակառակորդի հարձակումից
52916 դիտում
18:59 07-07-2017
Նոր մանրամասներ Արցախում վիրավորված զինծառայողների վիճակի մասին. 1-ը վիրահատվել է, վիճակը ծանր է. news.am
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին