Մարտունիում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Հիշեցնենք, որ ռմբակոծության հետևանքով Արծվիկի 9-ամյա քույրը մահացել է:
#StopAliyev
#stopterrorism
#StopTurkishAggression
#StopTurkey