Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայազգի ռուսաստանցիներն այսուհետև ևս խտրականության կենթարկվեն
Բաքվում արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ-ի խիստ հայտարարությանը` կապված Ադրբեջան այցելել փորձող հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների խտրականության հետ:
«Ոչ ցանկալի էքցեսերի կանխման նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ համապատասխան կարգավորումներ կիրառել»:,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Շարունակում ենք պահանջել վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում, որն անհամատեղելի է 2 երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, ստեղծված իրավիճակից եզրակացություններ կկատարենք»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ: