211652_close_icon

Ուկրաինան հայտարարել է, որ ցանկանում է այսուհետև ևս գազ գնել Ադրբեջանից

views-count520 դիտում article-date 21:00 18-08-2025
Ուկրաինան բանակցություններ է վարում ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հետ գազի մղման վերաբերյալ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, դա տեղի կունենա ջեռուցման սեզոնից առաջ:

Ըստ УНН գործակալության՝ դրա մասին կառավարության գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը:

«Մենք ներկայում բանակցություններ ենք վարում, ադրբեջանցիները հետաքրքրված են: Եթե մեզ հաջողվի պայմանագիրը ստորագրել, դա կանենք ջեռուցման սեզոնից առաջ»,- նշել է նա:
Գրինչուկը հավելել է, որ դժվար է ասել, թե հիմա քանի հարված են ռուսները իրականացրել SOCAR-ի օբյեկտների վրա:

«Չափազանց շատ հարվածներ են իրականացվում»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր