211652_close_icon
views-count16569 դիտում article-date 17:31 07-07-2017

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ընդամենը թվով 38 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 11267 կրակոց: *** Դիտարկվող տարածքներում, Արագածոտնի մարզի Դդմասար, Արևուտ, Դաշտադեմ, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Գետափ համայնքներում Շիրակի մարզի մարզի Ողջի, Լանջիկ, Սառնաղբյուր, Ձիթհանքով համայնքներում, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում տեղացել է կարկուտ (նշված տարածքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից): Պաշտպանվող տարածքներից կարկուտ է տեղացել Արագածավան և Արտենի համայնքներում: *** Հուլիսի 6-ին, ժամը 17:53-ից մինչև 18:37-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1817 կրակոց: *** Հուլիսի 6-ին, ժամը 17:28-ից մինչև 18:56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ կատարվել է 8731 կրակոց: *** Հուլիսի 6-ին, ժամը 15:52-ից մինչև 16:35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքից Շիրակի մարզի Բագրավան, Մեղրաշատ, Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 719 կրակոց:

Նմանատիպ նյութեր