9615 դիտում
21:50 06-07-2017
Շատ շուտով կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը. Արթուր Ջավադյան
«Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը հայտնեց, որ այժմ ծրագիր է իրականցվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, որպեսզի կառուցվի ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու:
«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը»,- նշեց Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում ոսկու պաշարը 2004թ.-ին եղել է 1.6 տոննա. «Այդքան մեծ պաշար չի եղել և վաճառելը ճիշտ էր, որովհետև ստացված գումարը բավականին մեծ էր»:
Նմանատիպ նյութեր
9073 դիտում
13:47 19-03-2020
Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց
2642 դիտում
14:46 24-10-2019
Հայաստանից առկա է արտարժույթի ոչ թե արտահոսք, այլ ներհոսք. Արթուր Ջավադյան
Այս բաժնից
511 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1015 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ