Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին
89 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը:
Պիեր Անրին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում: 1949 թվականից մի այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Շեֆերի հետ զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ Ֆրանսիայի ռադիոյի և հեռուստատեսության փորձարարական ստուդիայում: Նրանց համատեղ գործունեության առաջին արդյունքը եղել է «Սիմֆոնիա մեկ մարդու համար»-ը:
1960 թվականին հիմնել է էլեկտրոնային երաժշտության՝ երկրում առաջին ստուդիան, 1982 թվականին՝ ևս մեկը: