1066 դիտում
23:16 27-06-2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին։ Նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Կլոդ Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը։ Երեք մասից բաղկացած «Ծովը»գրվել է 20-րդ դարասկզբին՝ 1903-1905 թվականներին, և հեղինակի սիմֆոնիկ ամենամեծ ստեղծագործություններից է, որը նվիրված է բնության մեծագույն տարերքներից մեկին։
Դեբյուսին համարում էր, որ երաժշտությունն արվեստի այն ճյուղն է, որն ամենամոտն է բնությանը։ Համերգի ընթացքում նվագախումբն ունկնդրին էր փոխանցում այն պատկերները, որ կոմպոզիտորը նկարագրել է հնչյունների միջոցով՝ ալիքների խաղը, քամու և ծովի երկխոսությունը… Երաժշտասերներն ունկնդրեցին նաև Դեբյուսիի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Ֆավնի հետ կեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։Նա իր կատարողական վարպետությամբ ու անկեղծությամբ ունկնդրին էր փոխանցում Ռախմանինովի կոնցերտի ամբողջ խորությունը։ Գլորիա Կամպաները սիրված ու սպասված երաժիշտ է Երևանում։ Ապացույցը հանդիսատեսի չդադարող ծափողջույններն էին, որոնք չէին թողնում դաշնակահարուհուն հեռանալ բեմից, ու լեփ-լեցուն դահլիճը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
799 դիտում
22:12 15-06-2022
Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյա հոբելյանին
Այս բաժնից
1360 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
1129 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
808 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն