18614 դիտում
09:32 06-07-2017
Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորքում դադարեցվել է ուսումնական կենտրոնի գործունեությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը:
Հուլիսի 3-ին ընդունված որոշման մեջ նշվում է, որ կազմակերպության հետագա գործունեությունը ոչ նպատակահարմար է: Ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսվել է դադարեցնել որոշումն ընդունվելու օրը` հուլիսի 3-ից` «մինչև հետագա կարգավիճակի հստակեցումը»:
Կենտրոնի տնօրենին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցել հաստիքների հնարավոր կրճատումների մասին:
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարածքում գործող ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին` որպես ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակութային կենտրոն: 2009-ին վերափոխվել է` ստանալով ներկայիս անվանումը:
Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված և հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով: Կենտրոնի կազմում գործում է 12 խմբակ, որոնցում սովորում է 395 աշակերտ:
Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական և գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի-պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում և ձևավորում, նաև իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում և պատրաստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7320 դիտում
20:43 03-06-2020
Պարետի որոշմամբ «Երևան Մոլ»-ի ու ևս 46 այլ տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով դադարեցվել է
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»