211652_close_icon
views-count5921 դիտում article-date 17:33 05-07-2017

Քաղաքացիները վերելակից դուրս են եկել փրկարարների օգնությամբ

Հուլիսի 5-ին` ժամը 01:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Երեկ՝ հուլիսի 4-ին, ահազանգ է ստացվել, որ 9-ամյա երեխան արգելափակվել է Երևան քաղաքի Գրիբայեդով 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 2008 թ. ծնված Բ. Յ.-ին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր