Երևանում փրկարարները հատուկ մասնագետի օգնությամբ արգելափակված վերելակից դուրս են բերել 16-ամյա տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 22.30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Երևան քաղաքի Զավարյան փողոցի թիվ 2-րդ շենքի վերելակում երեխա է արգելափակվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ մասնագետի օգնությամբ վերելակի արգելափակումից դուրս են բերել 16-ամյա Սերգեյ Գերոյանին:
Լուսանկարները՝ Էդմոնդ Շիշանովի