2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահին կից ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի անցկացրած մոնիտորինգի համաձայն՝ 2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ: 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 500-ով պակաս էր՝ 2000 մարդ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2012-ի առաջին եռամսյակում ՌԴ էր գնացել ՀՀ 7100 քաղաքացի, 2013-ի նույն ժամանակահատվածում՝ 6900, 2014-ին՝ 3800, 2015-ին՝ 4400, գրում է Vedomosti-ն:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտների թիվը 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Հետազոտողների կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ պակասել է ուկրաինացի ներգաղթյալների հոսքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]