58067 դիտում
16:38 04-07-2017
Այնքան եմ երեխաներ ունենալու, մինչև աղջիկ ծնվի. 13 տղաների մայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բրազիլիայում բնակվող ամուսնական զույգը օրերս նշել է 13-րդ որդու ծնունդը:
40-ամյա ֆերմեր Իռենեուն և նրա կինը՝ Սիլվան, արդեն 20 տարի է ամուսնացած են: Երբ նրանք ունեցել են իրենց առաջնեկին, նրանք որոշել են, որ եթե տղա ծնվի, ապա ամուսինն է անունը դնելու, իսկ եթե աղջիկ՝ կինը:
Կինն այդպես էլ չի կարողանում անուն դնել երեխայի, քանի որ 20 տարվա ընթացքում ծնված 13 երեխաներն էլ տղա են:
Ֆուտբոլասեր ամուսինը բոլոր տղաներին անվանել է հայտնի ֆուտբոլիստների անուններով, ի դեպ, բոլոր 13 տղաների անունները սկսվում են Ռ տառով. Ռոբսոն, Ռեյնան, Ռաուան, Ռուբենս, Ռիվալդո, Ռուան, Ռամոն, Ռինկոն, Ռիքելմե, Ռամիրես, Ռայլսոն, Ռաֆայել, Ռոնալդու:
-Հայտնի ֆուտբոլիստների անունները Ռ տառով են սկսվում,-նշում է բազմազավակ հայրը:
Մեծ որդին 18 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ մի քանի ամսական:
Փորձագետների կարծիքով՝ Իռենեուի և Սիլվայի ընտանիքը հազվագյուտ ընտանիք է համարվում աշխարհում, քանի որ 13 երեխաներից բոլորն էլ տղա ծնվելու շանսը կազմում է 1:8000-ի:
-Երբեմն դժվար է լինում, սակայն մեր ընտանիքում ոչ ոք քաղցած չի քնում,-ասում է Սիլվան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1954 դիտում
15:06 20-01-2014
Եթե այսպես շարունակվի, մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր. Panorama.am
1958 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
Այս բաժնից
1663 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
961 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1486 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին