211652_close_icon
views-count3995 դիտում article-date 13:31 15-05-2015

25-ամյա Անուշը սեռական հարաբերություն ունենալու նպատակով պայմանավորվել է տղաների հետ, բայց թալանել է նրանց և իր Mitsubishi-ով դիմել փախուստի

25-ամյա Անուշ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարած «Միտցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ իր ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի բնակիչ Սամվել Աթոյանի ավտոմեքենայից իջնելուց անմիջապես հետո բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ 3300 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 տուփ սուրճը, 2 շոկոլադե սալիկը, 2 հատ 1 լիտր տարողությամբ տոմատի մածուկը, 1 հատ սափրվելու ածելին ու ավտոմեքենան վարելով՝ դիմել է փախուստի: Բացի այդ, Անուշը մեկ այլ օր սեռական հարաբերություն ունենալու համար Առնո Հովհաննիսյանի հետ գնացել են Երևան քաղաքի Մանանդյան փողոցում տեղակայված «Էս Վե» հյուրանոցային համալիր, վերջինս իջել է սենյակ պատվիրելու համար, իսկ Անուշ Պ.-ն գաղտնի հափշտակել է «Միտցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի 33 TL 612 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում Առնո Հովհաննիսյանի կողմից թողնված զգալի չափերի՝ 315.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության բաճկոնը, բջջային հեռախոսները և 15.000 ՀՀ դրամ գումար և վարելով ավտոմեքենան՝ հեռացել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1ճին մասով եւ 176 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր