211652_close_icon
views-count2726 դիտում article-date 15:43 04-07-2017

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են «Կարոտ առ միասնական Եվրոպա» խորագրով հանդիպում-քննարկմանը

Հուլիսի 4-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպում են ունեցել գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելի և Գերմանիայի ՔԴՄ Դաշնային վարչության անդամ, գիտության նախկին նախարար, ինժեներական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դագմար Շիպանսկիի հետ: Ծրագիրը կրել է «Կարոտ առ միասնական Եվրոպա» խորագիրը: Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է 10 ներկայացուցչով: Հանդիպման ընթացքում ԿԱՀ ներկայացուցիչները խոսել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հնարավորությունների և հեռանկարների մասին, անդրադարձել տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ ընդհանուր անվտանգությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, որոնք առկա են նաև Եվրամիության շրջանում և նշել, որ նման խնդիրները պահանջում են միասնական և համալիր լուծումներ: Հաջորդիվ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների կողմից հարցեր են հնչել փախստականների ճգնաժամի, Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունների հետագա ընթացքի և Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշման, ԼՂՀ կոնֆլիկտի և Ցեղասպանության ընդունման խնդրի վերաբերյալ: Նշված հարցերի շուրջ գերմանացի մասնագետները հնչեցրել են ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ տեսակետներ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր