Թողարկվել է LADA Vesta-ի առաջին խմբաքանակը
«Лада Ижевск» գործարանում թողարկվել է LADA Vesta SW ամենագնացների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է RCI News-ը:
Համացանցում հայտնվել է նոր LADA Vesta ամենագնացների առաջին լուսանկարը, որում երևում է՝ ինչպես է բեռնատարը փոխադրում մեքենաները դիլերներին:
Նոր ավտոմեքենան վաճառքում կհայտնվի արդեն սեպտեմբերին: Գնի մասին տեղեկությունները առայժմ գաղտնի են պահվում, սակայն, ըստ նախնական տեղեկությունների՝ այն կկազմի 605-625 հազար ռուբլի (մոտ 10 000- 10 500 դոլար):
АвтоВАЗ-ը հայտնել է, որ նախատեսվում է 2017թ.-ին թողարկել 7 529 LADA ամենագնաց:
[img]http://shamshyan.com/ups/images/0838915001499164199537566.png[/img]