Համացանցում հրապարակվել է նոր Lada Vesta Sport մոդելի մասին առաջին տեսահոլովակը. մեքենան պատկանում է ավտոգործարանի տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հրապարակվել է նոր Lada Vesta Sport ավտոմեքենայի մասին տեսահոլովակը:
Նոր մոդելը պատկանում է Իժևսկի «Лада. Ижевск» ավտոգործարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Րյաբովին:
Նոր մոդելի սերիական արտադրությունը կմեկնարկի 2018 թ.-ի փետրվարին:
Lada Vesta Sport ավտոմեքենայի 1,8 լ աշխատանքային ծավալով շարժիչը 149 ձիաուժ հզորություն կապահովի: Հասանելի կլինի նաև 1,6 լ ծավալով տարբերակը, որը 140 ձիաուժ հզորություն կապահովի: