211652_close_icon
views-count7906 դիտում article-date 12:17 04-07-2017

Վթարային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Օձուն-Սարահարթ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 11.00-21.00 դադարեցվելու է Լոռու մարզի` Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին, Հագվիի գյուղերի, Աքորի գյուղի վերևի հատվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] 04.07.2017թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր