Երևանում բացվել է առաջին գրատնակը
Երևանում բացվել է առաջին գրատնակը: Այն կրումէ կրում է Ավետիք Իսահակյանի անունը: Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ դասական հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն գրատնակներ։
Հարկ է նշել, որ ինքնատիպ ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մասնավոր ներդրումներով: Երևանյան գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատերական ներկայացումների տոմսեր։