211652_close_icon
views-count7842 դիտում article-date 20:11 03-07-2017

Արմեն Աշոտյանը կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին և Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը և այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է տեսակետներ երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաև տնտեսական համագործակցության հեռանկարներին: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներին: Ներկայացվել են Հայաստանում գործող առաջատար ընկերությունների ձեռքբերումները միջազգային շուկայում:

Նմանատիպ նյութեր