211652_close_icon
views-count520 դիտում article-date 11:33 15-04-2015

Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով: Ինչպես նշեց Քաղաքական երկխոսության հարավ-կովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանը` հիմնադրամի կողմից նախատեսված է 4-5 տարին մեկ տարածաշրջանային ստուգայցեր իրականացնել` աշխատանքների գնահատման և հետագա առաջարկությունների ներկայացման համար: Հանդիպման սկզբում ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ԿԱՀ-ին համագործակցության համար, նշեց, որ միջազգային կազմակերպությունների հետ ՀՀԿ ԵԿ համագործակցության հիմքերը դրվել են ԿԱՀ-ի հետ, թեպետ ներկայումս արդեն ՀՀԿ ԵԿ-ն համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` YEPP-ը, EDS-ը, IYDU-ն, NIMD-ը, DEMYC-ը, որոնցից DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ-ն հանդես է գալիս արդեն փոխնախագահի պաշտոնով: Պարոն Ավագյանը կարևորեց ԿԱՀ աջակցությամբ իրականացված ծրագրերի դերը երիտասարդ կադրերի մրցունակության բարձրացման գործում: Այնուհետև ԿԱՀ տարածաշրջանային ստուգումների անցկացման պատասխանատու Սիլվիա Շթոուբերը որոշակի հարցերի միջոցով տեղեկացավ ԿԱՀ հետ համագործակցության վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների գնահատականների ու հետագա աշխատանքների հետ կապված առաջարկությունների մասին: Երիտասարդները խոսեցին ծրագրերի արդյունքում ստացված ձեռքբերումներից: Պարոն Ավագյանի կողմից առաջարկ հնչեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրերին մասնակից դարձնել նաև երիտասարդական այլ կառույցների` ՀՀԿ ԵԿ անունից պատրաստակամություն հայտնելով աջակցել նման նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան գնահատականների և առաջարկների տիկին Աթիլգանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչներին` ԿԱՀ տարածաշրջանային ծրագրերի ընթացքում ցուցաբերած ակտիվության, լրջության և մոտիվացվածության համար` խորհուրդ տալով խթանել ծրագրերի արդյունքում ստացված գիտելիքների և հմտությունների կիրառելիության բարձրացմանն ու փոխանցմանը ծրագրերին չմասնակցած այլ անդամներին: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր