211652_close_icon
views-count3837 դիտում article-date 17:49 03-07-2017

Աշտարակ. օգնեցին նոր տեխնոլոգիաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշտարակի կենտրոնական հատվածը սնող ջրագծերում, ջրակորստի հայտնաբերման նպատակով, «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Աշտարակ» տեղամասի ու «Գոտիավորման» խմբի աշխատակիցներն օրեր առաջ ուսումնասիրություն էին սկսել: Անձնակազմի մասնագիտական բարձր հմտությունների և նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր եղավ ասֆալտապատ տարածքում հայտնաբերել վաղուց հողածածկ եղած, ջրմուղի աչքից «թաքնված» մի դիտահոր: Իսկ որտեղ դիտահոր, այնտեղ էլ փականային հանգույց, որով կարգավորվում է ջրի բաշխիչ ցանցի աշխատանքը: Իսկ այստեղ, ինչպես մեր մասնագետները պարզեցին, տեղադրված էր քաղաքի կենտրոնական հատվածի մի շարք փողոցները սնող ջրագծերի` կարևոր նշանակություն ունեցող հանգույցը: Այս բառացիորեն պեղված դիտահորում կատարվեցին փականների պարզեցման, կարգավորման և որոշ հին փականների նորով փոխարինման աշխատանքներ, ավելորդ միացումներն էլ տեղում խցափակվեցին: Արդյունքում հնարավոր եղավ ջրագծերի ճնշումները դարձնել կառավարելի, իսկ դրանցով հոսող ջրաքանակը՝ վերահսկվող: Ի ուրախություն աշտարակցիների: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր