211652_close_icon
views-count2319 դիտում article-date 18:04 03-07-2017

Մայրաքաղաքում տանիքների ամրացմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն

Հաշվի առնելով վերջին շրջանում պարբերաբար ուժեղ քամիների հետևանքով արձանագրվող տանիքների պոկվելու դեպքերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև համայնքային ենթակայության կառույցների տանիքներն ու քայլեր ձեռնարկել դրանց լրացուցիչ ամրացման ուղղությամբ: «Հատկապես վերջին տարիներին ամռան ամիսներին պարբերաբար արձանագրվում են ուժեղ քամիներ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, այդ թվում նաև` տանիքների հետ կապված: Ուժեղ քամիների պատճառով վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար ուսումնասիրեք և համապատասխան քայլեր ձեռնարկեք բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև համայնքային ենթակայության շինությունների տանիքների՝ վտանգ ներկայացնող հատվածների ամրացման ուղղությամբ: Մեր լիազորությունների շրջանակում մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերն ու մեր հնարավորության սահմաններում բացառենք անցանկալի հետևանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր