211652_close_icon
views-count1093 դիտում article-date 14:51 03-03-2017

Մայրաքաղաքում շարունակվում են տանիքների ձնամաքրման և սառցալեզվակների հեռացման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է նաև շենքերի տանիքներից ձնաթափման վտանգը, հանձնարարվել է հնարավորին արագ և օպերատիվ շարունակել ձյան և սառույցի մաքրման գործընթացը, որն իրականացվում է ՀՀ ԱԻ նախարարության տեխնիկական միջոցների գործադրմամբ, հրշեջ փրկարարների աջակցությամբ ու համատիրությունների աշխատակիցների ներգրավմամբ: Սառցալեզվակները կհեռացվեն այնքան ժամանակ, մինչև վերանա դրանց ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել անցուդարձից` շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր