Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Չինաստանի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 35 հոգի տուժել են, իսկ 10-ը համարվում են անհետ կորած:
Իշխանությունների հայտարարությամբ՝ ջրհեղեղի տարածքից տարհանվել է մոտ 40 հազար բնակիչ:
Հայտնի է, որ ջրհեղեղը ավերել է ավելի քան 600 տուն, իսկ տարերքի պատճառած վնասը գնահատվում է 215 միլիոն դոլարի չափով: