Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը
Չինաստանի Հունան նահանգում ջրհեղեղից անհետ կորած և զոհված մարդկանց թիվը գերազանցել է 80-ը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվածներից 22-ը մնացել են փլուզված կառույցների տակ:
Տեղում փրկարարական աշխատանքներին մասնացում է ավելի քան 52 հազար զինծառայող, ոստիկանության աշխատակիցներ և փրկարարներ:
Նշվում է, որ ջրհեղեղը առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: