Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 60-ի
Չինաստանում տեւական արեւադարձային անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 60-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 35 մահացածի եւ 13 անհայտ կորածի մասին:
Միայն Հույչժոու նահանգում 16 մարդ մահացել է շենքի փլուզման հետեւանքով: Մեկ այլ նահանգում էլ հեղեղումների ժամանակ վթարի է ենթարկվել 26 ուղեւորի տեղափոխող ավտոբուս:
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 242 հազար մարդ: