Իրաքյան բանակը Մոսուլում մի քանի բնակելի թաղամասեր է հետ գրավել
Իրաքյան բանակի ստորաբաժանումներին հաջողվել է դաժան մարտերի արդյունքում վերահսկողություն սահմանել Մոսուլ քաղաքի 3 թաղամասերի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Իրաքի պետական հեռուստաալիքը։
Նշվում է, որ ներկա պահին կատաղի մարտերը Իրաքի զինված ուժերի և ԴԱԻՇ-ի գրոհայինների միջև շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ Մոսուլի արևելյան շրջանները լքել են 3200 խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ կանայք և երեխաներ։
Իսկ նախօրեին Իրանի միգրացիայի հարցերով նախարարությունը հայտնեց, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիայի սկսման օրից փախստականների ճամբարներ են տեղափոխվել 62 հազար բնակիչներ։